Արմինֆո.Ղազախստանի Հանրապետության Նախագահի հեռուստառադիոհամալիրն Աստանայի 20-ամյակի տոնակատարության շրջանակներում մտադիր է ստեղծել մի վավերագրական ֆիլմ, նվիրված այդ հոբելյանական օրվան, ինչպես նաև ներառել ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների շնորհավորանքները, Ղազախստանի Հանրապետության նախագահի և ժողովրդի հասցեին:
Այսօր Երևանում հեռուստառադիոհամալիրի գլխավոր տնօրեն Էրլան Բեկխոժինը հանդիպել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ, որտեղ ղազախական կողմից տրված բացառիկ հարցազրույցում Հայաստանի նախագահն ընդգծել է նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատմական դերը, ով նախաձեռնեց Ղազախստանի նոր մայրաքաղաքի կառուցումը: Կողմերը նաև քննարկել են ընթացիկ զարգացումները Աստանայում, նրա միջազգային համբավի և ներուժի ընդլայնումը:
Նախատեսվում է, որ այդ ֆիլմը ղազախական ալիքներով կցուցադրվի 2018 թվականի հուլիսի սկզբին, Աստանայի հոբելյանի տոնակատարության օրերին: