Արմինֆո. Էջմիածնում բողոքի ակցիա է ընթանում քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջով, ով ԵԿՄ ղեկավար գեներալ Մանվել Գրիգորյանի որդին է: Քաղաքի կենտրոնական հրապարակում հավաքվել է մի քանի հարյուր քաղաքացի` «Հայր ու որդի Գրիգորյաններ հեռացեք՚ գրությամբ պաստառներով: Հավաքվածները պարում են «թավշյա հեղափոխության՚ երգերի երաժշտության ներքո:
Ուշագրավ է, որ Էջմիածնի քաղաքապետը «թավշյա հեղափոխության՚ օրերին սատարել է ընդդիմադիրներին և, նույնիսկ, ժողովրդի հետ տոնել Նիկոլ Փաշինյանի հաղթանակը: ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, հանրահավաքների կազմակերպման հետևում կանգնած է հայտնի հեղինակություն «դոն պիպոն՚ (Արթուր Ասատրյան):