Արմինֆո. Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկի հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանին բելառուսական զենքի շարունակվող մատակարարումների առնչությամբ:
Այդ մասին ԱԽ քարտուղարը գրառում է կատարել «Ֆեյսբուքի՚ իր էջում: «Այսօր հանդիպեցի ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկին։ Դեսպանին փոխանցեցի մեր խորը մտահոգությունն այն կապակցությամբ, որ Բելառուսը, լինելով Հայաստանի բարեկամ երկիր, ունենալով գործընկերային պարտավորություններ, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, դրանով նպաստում է տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, որը վտանգում է տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված ջանքերը՚, - ընդգծել է Հայաստանի ԱԽ քարտուղարը։
Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանը ցուցադրել է բելառուսական «Պոլոնեզները՚: Դա տեղի է ունեցել Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի ԱՀ ԶՈՒ հրռիթային զորամաս այցի ժամանակ: