Արմինֆո. Այսօր դատարանի որոշմամբ կալանքից ազատ է արձակվել «Սասնա ծռեր» խմբի հերթական անդամը` Արթուր Սողոմոնյանը։
Նիստը նախագահող դատավորը Սողոմոնյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխարինել է չհեռանալու մասին ստորագրությամբ և նրան ազատ է արձակել դատարանի դահլիճից։ Այսօր ավելի վաղ ազատ էր արձակվել նաև խմբի Անդամ Արթուր Մելքոնյանը:
Հիշեցնենք, որ վերջին շաբաթվա ընթացքում դատարանների որոշմամբ կալանքից ազատ են արձակվել ՊՊԾ գնդի տարածքը գրավելու մեջ մեղադրվող խմբից Սեդրակ Նազարյանը, Արեգ Կյուրեղյանը, Տիգրան Սարգսյանը, Հովհաննես Վարդանյանը, Արամ Մանուկյանը և Արամ Հակոբյանը: