Արմինֆո. Հայաստանը դարձել է ECOSOC անդամ:
Հանրապետության օգտին քվեարկել է 177 երկիր: Թվիթերի իր միկրոբլոգում ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը գրել է. «Շնորհակալություն բոլորին աջակցության համար»:
ՄԱԿ-ի Տնտեսական ու սոցիալական խորհուրդը համակարգում է ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների, ֆունկցիոնալ հանձնաժողովների, ծրագրերի և հիմնադրամների և տարածաշրջանային հանձնաժողովների աշխատանքները տնտեսական, սոցիալական, բնապահպանական և հարակից ոլորտներում: