Արմինֆո.ՀՀ Վերաքննիչ դատարանը դատարանի դահլիճից ազատ արձակեց արցախյան պատերազմի հերոս, «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանին, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանին և գործով անցնող մյուս մեղադրյալներին:
Ավելի վաղ Սեֆիլյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ շուտով տեղի կունենա իր, ինչպես նաև «Սասնա ծռերի» անդամների և մյուս քաղբանտարկյալների ազատ արձակումը: