Արմինֆո. Մենք փորձում ենք վարել ճիշտ կադրային քաղաքականություն, սակայն դա մեզ միշտ չի հաջողվում: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հունիսի 12-ին պատասխանելով ինտերնետի օգտատերերի և լրագրողների հարցերին:
Նա նշել է, թե տեղյակ հիասթափության մասին, որ հարուցել են որոշ նշանակումներ: «Իհարկե, ես չեմ կարող ասել, թե բոլոր նշանակումներն իդեալական են: Յուրաքանչյուր մարդ ունի որոշակի պատմություն և անցած ուղի: Ես առաջարկում եմ նշանակումների մասին դատել դրանց արդյունքներից: Այժմ կարող եմ ասել, որ եղել են նշանակումներ, որոնք աղմկալի քննարկումներ են հարուցել, սակայն կյանքը ցույց է տվել, որ այդ նշանակումներն արդարացված էին, և մարդիկ լավ են կատարում իրենց աշխատանքը՚, - նշել է Փաշինյանը:
Նա անդրադարձել է նաև «Ելք՚ դաշինքի գործունեությանը: Վարչապետի ասելով, տվյալ պահին «Ելքն՚ զբաղվում է իր հետագա ծրագրերի քննարկմամբ, և Փաշինյանը հույս ունի, որ դաշինքի ներկայացուցիչները կհանգեն ընդհանուր հայտարարի: