Արմինֆո. Հայաստանը ողջունում է ԱՄՆ և Հյուսիսային Կորեայի ղեկավարների հունիսի 12-ի պատմական հանդիպումը։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։ Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպումը կայացել է Սինգապուրում։ Կողմերը ստորագրել են Կորեական թերակղզու ապամիջուկայնացման պայմանագիր։
ԱՄՆ և ԿԺԴՀ ղեկավարների առանձնազրույցը տևել է մոտ 50 րոպե, ինչից հետո բանակցությունների միացել եբ ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն, ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնը, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջո Քելին, Կորեայի աշխատանքնային կուսակցության փոխնախագահ Քիմ Ըն Չխոլը, ԿԺԴՀ արտգործնախարար Լի Ըն Խոնը և այլոք: