Արմինֆո. Չնայած այն հանգամանքին, որ առայժմ վերջնական որոշում չկա տեսախցիկներով ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների արձանագրման ընթացակարգի կասեցման վերաբերյալ, այդ հարցը անհրաժեշտ է քննարկել: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հունիսի 12-ին պատասխանելով ինտերնետի օգտատերերի և լրագրողների հարցերին:
Վարչապետը նշել է, որ մինչև ամսվա վերջ կնախապատրաստվի օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ, որը կառնչվի այդ ոլորտին: «Այդպիսով, մենք համաներում կհայտարարենք անհուսալի պարտքերի նկատմամբ, ինչպես նաև տուգանքների նվազեցման վերաբերյալ որոշում կկայացնենք, որպեսզի դրանք լինեն համաչափ մեր երկրի բնակիչների աշխատավարձերին՚, - հայտարարել է Փաշինյանը: Վարչապետը նաև նշել է, որ անտրամաբանական տուգանքները կարելի է բողոքարկել, իսկ համապաատսխան մարմինները կունենան դրանք զրոյացնելու հնարավորություն: Նա նշել է, որ Ոստիկանությունը չի տուգանի շատ տարածված և ոչ կոպիտ խախտումների համար: