Արմինֆո. ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի միջնորդ Իգոր Պոպովն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն արդեն Երևանում են: Այսօր ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատանը նրանք մասնակցել են Ռուսաստանի օրվան նվիրված ընդունելությանը:
Հիշեցնենք, որ միջնորդների այցը պաշտոնապես կսկսվի հունիսի 13-ին: Ինչպես ավելի վաղ հայտարարել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, այցի հիմնական նպատակը Հայաստանի նոր ղեկավարության հետ ծանոթանալն է և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ նոր հանդիպումներ կազմակերպելու հնարավորության քննարկումը: