Արմինֆո.Հայաստանը չի կարող Արցախի փոխարեն բանակցություններ վարել, մենք կարող ենք բանակցություններ վարել միայն մեր կողմից: Հունիսի 12-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյնաը:
Նա ընդգծել է, որ Հայաստանը, մասնավորապես, չի կարող Արցախի փոխարեն բանակցություններ վարել, առնվազն, 2 կետի շուրջ, որոնք առնչվում են Արցախի կարգավիճակին և տարածքային ամբողջականությանը: Ինչ վերաբերում է այն հարցին, թե որ դեպքում Հայաստանը կարող է բանակցություններ վարել, փոխարտգործնախարարը հայտարարել է, որ որոշ դեպքերում հարկավոր է վարել բանակցություններ` պատերազմական գործողությունները կանխելու նպատակով, քանզի եթե չկան բանակցություններ, մեծանում է ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը:
Անդրադառնալով այն հարցին, թե ով է մեղավոր այն բանի համար, որ Արցախը հյատնվել է բանակցային գործընթացի շրջանակից դուրս, Շավարշ Քոչարյանը հայտարարել է. «Սխալներ, իհարկե, եղել են թե առաջին, թե երկրորդ նախագահների օրոք: Իսկ այն փաստը, որ Արցախը չի մասնակցում բանակցային գործընթացին, պետք չէ դիտարկել բացառապես սև-սպիտակ երանգներով: Չէ որ հարցն այն է, որ երբ Լեռնային Ղարաբաղը մասնակցում էր բանակցություններին, ապա Ադրբեջանը բանակցային գործընթաց էր բերում ադրբեջանական համայնքը, այդպիսով, ադրբեջանական համայնքը նստում էր Ադրբեջանի պատվիրակության հետ, Հայաստանի և Արցախի պատվիրակությունները` առանձին՚, - նշել է փոխարտգործնախարարը, ընդգծելով, որ Հայաստանը պետք է ձգտի հասնել Արցախի մասնակցությանը բանակցային գործընթացին: Նա հիշեցրել է, որ 1994 թվականին հրադադարի շուրջ համաձայնագիրն ստորագրվել է Երևանի, Ստեփանակերտի և Բաքվի միջև: «Այն ժամանակ Ադրբեջանը բանակցկություններ սկսեց անմիջականորեն Արցախի հետ, և միայն հետո, երբ համաձայնագիրն արդեն պատրաստ էր, Բաքուն Երևանին առաջարկեց միանալ, թեև մենք կարող էինք այլ կերպ վարվել՚, - ընդգծել է փոխարտգործնախարարը: