Արմինֆո.Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախօրեին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ, հայտնում է ԲԵԼՏԱ-ն՝ վկայակոչելով նախագահի մամուլի ծառայությունը:
«Անցած քառորդ դարում հայ-բելառուսական կապերը ձեռք են բերել զարգացման կայուն դինամիկա, կառուցողական երկխոսություն է պահպանվում: Երկու երկրների արդյունավետ համագործակցության հիմքում միշտ եղել են մեր ժողովուրդների միջև բարեկամության և փոխըմբռնման ամուր ավանդույթները»,- ասվում է շնորհավորական ուղերձում:
Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսը շահագրգռված է Հայաստանի հետ բազմակողմ գործընկերոեւթյան շարունակմամբ և ամրապնդմամբ, այդ թվում՝ ինտեգրացիոն նախաձեռնությունների և տարբեր ոլորտներում համատեղ նոր նախագծերի իրականացման շրջանակներում:
2018 թ. հունվար-ապրիլին ապրանքաշրջանառությունը կազմել է 14,8 մլն դոլար և 2017 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել 62,6 տոկոսով: Արտահանումը կազմել է 11,7 մլն դոլար (ավելացել է 64,2 տոկոսով), ներմուծումը՝
3,1 մլն դոլարով (ավելացել է 57,1 տոկոսով): Սալդոն դրական է՝ 8,6 մլն դոլարի չափով:
2018 թ. հունվար-ապրիլին Հայաստան հիմնականում արտահանվել է կաթ և սերուցք, տրակտորներ և քարշակներ, անվադողեր, կարագ, թուղթ և ստվարաթուղթ, կահույք, դեղամիջոցներ, պլաստմասե տարաներ, մալուխներ, կապի սարքավորումներ և այլն: Հայաստանից նույն ժամանակաշրջանում ներմուծվել են՝ թունդ սպիրտային խմիչքներ, դեղորայք, մարդատար ավտոմեքենաներ, նավթամթերք: