Արմինֆո.Փոշիացած իշխանություն և ընդդիմություն` Հայաստանի քաղաքականության դեգրադացման տրամաբանական արդյունքը: «Կովկաս-2017՚ միջազգային խորհրդաժողովում այդպիսի կարծիք է հայտնել «Կովկաս՚ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Հայաստանում ընդդիմության դեգրադացման գործընթաց է դիտվում շատ վաղուց, իսկ վերջին իրադարձություններն, ընդամենը, հերթական անգամ դա հաստատեցին: Ապրիլյան և մայիսյան հանրահավաքների ընթացքում հրապարակ էին գալիս բազմաթիվ ընդդիմադիր-մարգինալներ, սակայն, նրանց ոչ ոք խոսք չէր տալիս: Երբեմն, նրանք չէին էլ փորձում ելույթ ունենալ, շատ լավ հասկանալով ստեղծված իրավիճակը, ինչն առավել ակնհայտորեն արտացոլում է երկրում ստեղծված իրավիճակը՚, - նշել է նա:
Քաղաքագետի գնահատմամբ, գործնականում, հնամանման իրավիճակ է ստեղծվել Հայաստանի իշխանական բուրգում: Նրա կարծիքով, հենց դրանում է բողոքների անձնավորումը Հայաստանում, և հենց այդ պատճառով դրանցում ինստիտուցիոնալություն, գործնականում, չի դիտվում: