Արմինֆո. Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակներում իջեցվել են iPhone-երի ամբողջ տեսականու գները: Այժմ Apple iPhone վերջին մոդելները՝ iPhone 6-ից մինչև iPhone X, կարելի է գնել 297 900-ից մինչև 644 900 դրամով: Որոշ մոդելների գները նվազել են 41 000 դրամով:
Ինչպես տեղեկացրել է Ընկերության մամուլի ծառայությունը, «Apple-ի հեռախոսները միշտ շատ պահանջված են մեր հաճախորդների կողմից, և մենք մշտապես փորձում ենք նրանց առաջարկել պարզ և հարմար պայմաններ և, իհարկե, ցածր գներ: Նշեմ, որ Beeline-ի հեռախոսները գնելիս բաժանորդները կարող են օգտվել շահավետ տարաժամկետ վճարման պայմաններից, և տոկոսների ու լրացուցիչ վճարումներ փոխարեն վճարել միայն կապի համար», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ այցելելով մոտակա Beeline գրասենյակում:
Նշենք, որ «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: