Արմինֆո. Երկրի ջրային պաշարների միայն 1%-ն էքաղցրահամ և պիտանի մարդու օգտագործման և սպառման համար։ Ավելին՝մարդկանց կողմից ամբողջ աշխարհում սպառվող շշալցված ջրի 90%-ը և ծորակից հոսող ջրի 83%-ը պարունակում են պլաստիկի տարրեր։ Պլաստիկ թափոնների մեծ ծավալները, կլիմայի փոփոխության ազդեցությունը, քաղցրահամ ջրի աճող պահանջարկը և մարդկային գործունեության թողած մեծ հետքը 2017 թվականը դարձրեցին համաշխարհային սակավաջրության տարի։
Հունիսի 5-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում » ծրագիրը և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը Արարատի և Արմավիրի գործընկեր համայնքների հետ միասին նշեցին «Շրջակա միջավայրի համաշխարհային օրը»։ Վեդիում անցկացված հանրային միջոցառման նպատակն էր բարձրացնել հանրության իրազեկությունն Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների խնայողության վերաբերյալ, նպաստել ջրօգտագործողների վարքագծի փոփոխությանը։
Հայաստանում ԱՄՆ փոխդեսպանը, Արարատի մարզպետի տեղակալը, Վեդի համայնքի ղեկավարը, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության և «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի ներկայացուցիչները ողջունեցին մասնակիցներին։
«Այսօր, երբ մենք նշում ենք «Շրջակա միջավայրի համաշխարհային օրը», շատ ոգևորիչ է տեսնել Հայաստանի ջրային ռեսուրսներն առավել կայուն օգտագործելու և կառավարելու նման խանդավառություն և հանձնառություն։ Արարատյան դաշտի սահմանափակ, սակայն արժեքավոր ջրային պաշարները մեր շարունակական ուշադրության կարիքն ունեն, և ԱՄՆ կառավարությունը շարունակելու է աջակցել այս թանկարժեք ռեսուրսի արդյունավետ օգտագործմանն ուղղված Հայաստանի ջանքերին»,-իր ողջույնի խոսքում նշեց Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրը։
Միջոցառմանը ներկա էինշուրջ 500 մասնակից՝ ներառյալ երեխաներ և երիտասարդներ, արվեստի դպրոցների սաներ, համայնքներիի ղեկավարներ, ՏԻՄ-երի և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Միջոցառման շրջանակներում կազմակերպվել էին բնապահպանական թեմաներով գեղանկարչական և լուսանկարչական ցուցահանդեսներ, մրցանակաբաշխություն,պարային և երաժշտական համարներ համայնքների շնորհալի երեխաների կատարմամբ։
Միջոցառումը «Ջրայինռեսուրսներիմասնակցայինևարդյունավետօգտագործում» ծրագրի և«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությանայս տարվա համայնքային նախաձեռնություններից է, որն անցկացվում է «Ջուրը կյանք է, ամեն կաթիլը թանկ է»խորագիրը կրող արշավի շրջանակներում։
2018թ. մարտից ի վեր՝ «Ջրայինռեսուրսներիմասնակցայինևարդյունավետօգտագործում» ծրագրի՝ Արարատի և Արմավիրի մարզերիգործընկեր համայնքների ավելի քան 1200 բնակիչ մասնակցություն է ունեցել տարբեր միջոցառումների և հանրային քննարկումների՝ ծանոթանալով Հայաստանում ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման կաևորությանը։
Հայաստանի առանցքային գյուղատնտեսական կենտրոն հանդիսացող Արարատյան դաշտում, առավել քան երկրի որևէ այլ վայրում, արդիական է ստորգետնյա ջրերի գերսպառման խնդիրը: Այսօր խմելու և ոռոգման ջրի հասանելիությունը սահմանափակ է դարձել 30 համայնքների և 260 000 մարզային բնակիչների համար:
«Ջրայինռեսուրսներիմասնակցայինևարդյունավետօգտագործում» ծրագիրը խթանում է Արարատյան դաշտում ջրային ռեսուրսների պատասխանատու կառավարումը՝ հանրային իրազեկման, ջրօգտագործողների վարքագծի փոփոխության և քաղաքացիների մասնակցության ընդլայման միջոցով։ Ծրագիրն իրականացվում է «Ուրբան» կայունզարգացմանհիմնադրամի կողմից՝ «Ազգայինջրայինհամագործակցություն» գիտական, էկոլոգիականՀԿ-իևԵրևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի հետ համատեղ: