Արմինֆո. Պետությունը «7-20-25» ծրագրի շրջանակներում բանկերին հատկացրել է 200 մլրդ տենգե, երկարաժամկետ հեռանկարում այդ գումարը կհասնի 1 տրլն տենգեի, ինչը կարող է կրկնապատկել հիփոթեքային պորտֆելի ընթացիկ գումարը, հասցնելով այն2 տրլն տենգեի: Ըստ Zakon.kz-ի, Ղազախստանի բանկերը տարեսկզբից ավելի քան մեկ քառորդով ավելացրել են հիփոթեքային վարկերի տրամադրումը:
Հիշեցնենք, որ «7-20-25 ծրագիրը յուրաքանչյուր ընտանիքի համար բնակարան ձեռք բերելու նոր հնարավորություն է և հանդիսանում է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի սոցիալական հինգ նախաձեռնություններից մեկը: Ծրագրին կարող են մասնակցել Ղազախստանի բոլոր քաղաքացիները, ովքեր ունեն կայուն եկամուտներ տենգեով: Ծրագրի հիմնական պայմաններն են՝ տոկոսադրույքը `տարեկան 7% -ից ոչ ավել, սկզբնական կանխավճարը ` 20%-ից ոչ ավել, վարկի ժամկետը՝ մինչև 25 տարի:
Վերջերս Ազգային բանկը սահմանեց «7 - 20 - 25» ծրագրի իրականացման նախապատրաստման չորս հիմնական փուլերը: Առաջին փուլում անհրաժեշտ է վերականգնել հիփոթեքային վարկերի արժեթղթավորման: «Առաջիկայում Ազգային բանկի Վարչությունը կդիտարկի 100% դուստր ընկկերության՝Ծրագրի օպերատորի ստեղծումը: Նոր ընկերության կապիտալը կձևավորվի Ազգային բանկի հաշվին: Կապիտալն անհրաժեշտ կլինի ֆինանսական շուկայից միջոցներ ներգրավելու համար, նոր հիփոթեքայիննն վարկերի վերաֆինանսավորման նպատակով: Հենց դա էլ հանդիսանում է արժեթղթավորման մեխանիզմը, ասել է Ղազախստանի Ազգային բանկի նախագահ Դանիյար Աքիշևը:
Երկրորդ փուլը ենթադրում է ֆինանսական գործակալության կողմից այդ ընկերության ճանաչումը՝ ծրագրի արդյունավետ իրականացման համար: «Սա նշանակում է, որ ընկերության պարտատոմսերի համար կլինի նույն հարկումը, ինչ պետական արժեթղթերի համար», - ասել է Դ.Ակիշևը:
Երրորդ փուլը բնութագրվում է այն փաստով, որ բնակարանային նախաձեռնությունների նոր հնարավորությունները պետության աննախադեպ քայլերն են, յուրաքանչյուրին տրամադրելով արտոնյալ պայմաններ: Բայց ծրագիրը չպետք է կախվածություն առաջացնի: «Ծրագրի ֆինանսական պայմանները պահանջում են ապագա վարկառուների վճարունակություն: Ծրագրին կարող են մասնակցել Ղազախստանի քաղաքացիները, ովքեր ունեն պաշտոնական եկամուտներ: Օրինակ, եթե բնակարանի արժեքը հասնում է 7 միլիոն տենգեի, ամսական վճարը չի կարող գերազանցել 50 հազար տենգեն, որը, ընդհանուր առմամբ, ընդունելի է Ղազախստանի աշխատող բնակչության մեծամասնության համար: Չի բացառվում բնակարանի գների տարբերակումն ըստ քաղաքների և տարածաշրջանների, քանի որ բնակարանների գները տարբեր են», - ասել է ֆինանսական ռեգուլյաատորի ղեկավարը:
Չորրորդ փուլը նշանակում է, որ հիփոթեքային արտոնյալ վարկերը պետք է լինեն լիովին ապահովված և բացարձակապես վերադարձվելի: Վերջին տարիներին ներկայացված որոշ նորմեր վերանայվել են, որոնք հիփոթեքային վարկավորումը դարձրել էին ոչ գրավիչ: Ոչ պակաս կարևոր է նաև տեղական գործադիր մարմինների կարծիքներն ու շահերը հաշվի առնելը՝այդ տարածաշրջաններում բնակարանների ապահովվածության բարձրացման առումով: