Արմինֆո.Այլ շինարարական աշխատանքներին զուգահեռ այս օրերին Ամուլսարում տեղադրվում են նաև արտադրական ավազանների պաշտպանիչ շերտերը:
Այս տարիների ընթացքում պաշտպանիչ համակարգը բազմիցս նկարագրել ենք կույտային տարրալվացման տեխնոլոգիան բացատրող փաստաթղթերում:
Այսօր արդեն կից տեսանյութում կարել է տեսնել, թե ինչպես են իրականացվում պաշտպանիչ շերտի տեղադրման աշխատանքներն արտադրական ավազանում: Արտադրության ընթացքում ցիանիդով և ոսկով հագեցած հեղուկը լցվելու է արտադրական ավազան: Ի թիվս այլ պաշտպանիչ շերտերի, ավազանն արտահոսքից պաշտպանված է լինելու երկշերտ գեոմեմբրանով:
Ամուլսարում տեղադրվող գեոմոմբրանն արտադրված է Գերմանիայում:
Գեոմեմբրանի առաջնային շերտի հաստությունը 2 միլիմետր է, այս շերտի տակ տեղադրվում է լրացուցիչ՝ 1,5 միլիմետր հաստությամբ շերտ: Երկու շերտերի միջև տեղադրվում է նաև արտահոսքի հայտնաբերման և կուտակման դրենաժային ցանց՝ առաջնային շերտից արտահոսքի քիչ հավանական դեպքում դրա անմիջական հայտնաբերման և չեզոքացման համար: Գեոմեմբրանի շերտը տեղադրվում է տոփանված հողի շերտի վրա, որն իր հերթին պատվում է ջրամեկուսիչ շերտով: Այս համակարգերը տեղադրվում են արտահոսքը կանխելու նպատակով:
Սրանք ամենաժամանակակից միջոցառումներն են, որոնք կիրառվում են կույտային տարրալվացման տեխնոլոգիան օգտագործող ժամանակակից հանքերում և այժմ տեղադրվում են նաև Ամուլսարում: