Արմինֆո. «Մենք հատուկ նշանակություն ենք տալիս հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը»,- ԻՌՆԱ գործակալությանը հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք, իհարկե, մտահոգված ենք ներկայիս իրավիճակով: Մենք լավ հարաբերություններ ունենք նաև ԱՄՆ-ի հետ և հույս ունենք, որ այս ճգնաժամը կկարգավորվի բանակցությունների միջոցով»,- ասել է Փաշինյանը՝ մեկնաբանելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ պլանից դուրս գալու ԱՄՆ որոշումը: Նա նշել է, որ հայ-իրանական հարաբերությունները պետք է աշխարհաքաղաքական ազդեցություններից դուրս լինեն: «Կարծում եմ՝ միջազգային հանրությունը պետք է իմանա, որ մենք հատուկ նշանակություն ենք տալիս Իրանի հետ մեր հարաբերություններին, և այդ հարաբերությունները ոչ մի դեպքում ուղղված չեն որևէ երրորդ երկրի դեմ»,-եզրափակել է Փաշինյանը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ