Արմինֆո.2018 թվականի I եռամսյակում զարգացման միջազգային բանկերը (ԶՄԲ) ԱՊՀ երկրների նախագծերի ֆինանսավորման նպատակով հաստատել են 2 մլրդ ԱՄՆ դոլարի միջոցներ, որից 54% - սուվերեն ֆինանսավորում, 46% - ֆինանսավորում մասնավոր հատվածում: Այս մասին ասվում է «Միջազգային զարգացման բանկերի ներդրումային գործունեության 2018 թվականի I եռամսյակի հետազոտության» մասին զեկույցում, որը պատրաստվել է ԵԱԶԲ կողմից:
2018թվականի առաջին եռամսյակում ԶՄԲ կողմից ԱՊՀ երկրների մասնավոր հատվածի համար նախատեսված նոր ներդրումային-նախագծային ֆինանսավորման ծավալները 2017-ի 4-րդ եռաաաաամսյակի համեմատ ավելացել է 24% և կազմել է 931 մլն ԱՄՆ դոլար: Վեց ԶՄԲ-ները (ԱԶԲ, ԵԱԶԲ, ՎԶԵԲ, ԵՆԲ, ՄՆԲ և ՄՖԿ) ֆինանսավորման նպատակով հաստատել են 16 ծրագրեր: ԱՊՀ երկրների համար հաստատված երդրումային և նախագծային ֆինանսավորման ամենամեծ ծավալն այս եռամսյակում բաժին է ընկել ԵԱԶԲ-ին:
Ամենամեծ մասնաբաժինը մասնավոր հատվածի նախագծերում (I եռամսյակում հաստատված բոլոր նախագծերի 26%-ը) իրականացվում է «Բնական ռեսուրսներ և հանքարդյունաբերություն» ոլորտում, որտեղ ԶՄԲ վարկի ընդհանուր գումարը կազմում է 214 մլն. ԱՄՆ դոլար:
Մասնավոր հատվածում հաստատված նախագծերի ամենամեծ բաժինն ընկնում է Ղազախստանին (60%, 6 ծրագիր) և Ռուսաստանին (22%, 4 ծրագիր): Ղազախստանում և Ռուսաստանում հիմնական ներդրողը ԵԱԶԲ-ն է՝3-ական նախագիծ: Ղազախստանում այդ 3 նախագծերի ընդհանուր գումարը կազմում է 362 մլն ԱՄՆ դոլար, իսկ Ռուսաստանում` 176 մլն ԱՄՆ դոլար: Իսկ Ղրղզստանն ստացել է 50 մլն դոլարի 1 ծրագիր:
ԱԶԲ-ն, ՎԶԵԲ-ը, ԿԶԵՀ-ն և Համաշխարհային բանկի խմբի անդամները (ՎԶՄԲ և ԶՄԱ) հաստատել են 17 ծրագրեր, այդ թվում`հատուկ սուվերեն վարկեր կառավարություններին, տեխնիկական աջակցություն և դրամաշնորհներ, 1081 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով:
Սուվերեն ֆինանսավորման ամենամեծ ծավալը 2018-ի I եռամսյակում տրամադրվել է ագրոարդյունաբերական հատվածում (46%), որտեղ ներդրումների ծավալը կազմել է 500 ԱՄՆ դոլար: Այս ծավալը բաժին է ընկնում ՎԶՄԲ-ի և ԶՄԱ վարկերին Ուզբեկստանում, որոնք ուղղված են պտղաբուծության ոլորտի արտադրողականության և շահութաբերության բարձրացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորմանը:
2018 թվականի I եռամսյակում ԱՊՀ տարածքում ԶՄԲ-ի սուվերեն ֆինանսավորման ամենամեծ ծավալները բաժին են ընկել Ուզբեկստանին, որոնք կազմել են 841 մլն.ԱՄՆ դոլար: