Արմինֆո. Այսօր ժամը 11:00-ին ԵՊՀ ուսանողները դասադուլ են սկսել: Նախօրեին «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության տարածած հայտարարությունում բուհի ուսանողներին, դասախոսներին և աշխատակազմի ներկայացուցիչներին կոչ է արվում սկսել դասադուլ` ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի, Հոգաբարձուների խորհրդի լուծարման, ֆինանսական աուդիտի անցկացման, ՈՒԽ և արհիմիության հետագա գործունեության կասեցման պահաջներով:
Հայտարարությունում նշված է, որ Մայր բուհ-ն ունի մի շարք խնդիրներ, այդ թվում՝ կրթության ցածր որակ, կենցաղային ոչ արժանապատիվ պայմաններ, ֆինանսների անարդյունավետ օգտագործում, ակադեմիական միջավայրի բացակայություն, դասախոսների և ուսանողների հետապնդումները քաղաքական հայացքների համար, բուհի-ի և նրա մի շարք կառույցների կուսակցականացվածությունը: Նշվում է նաև ՈՒԽ-ների և արհմիության գործունեության ցածր արդյունավետության մասին.
«Հայաստանում տեղի է ունեցել Թավշյա հեղափոխություն, Հայաստանում տեղի է ունեցել մշակույթի և մտքի հեղափոխություն, և ԵՊՀ-ում տիրող և՛ մթնոլորտը, և՛ իրավիճակը չեն համապատասխանում հեղափոխության հռչակած սկզբունքներին և արժեքներին:
Համապատասխանեցումը շատ արագ պետք է իրականացվի», - ասվում է հայտարարությունում:
Նախօրեին Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, որ իր գլխավորած գերատեսչությունը մտադիր է ստուգել պետական բուհերի գործունեությունը, և առաջիններից մեկը կլինի Երևանի պետգական համալսարանը: