Արմինֆո. Հետխորհրդային տարածաշրջանի երկրները շատ տարբեր են իրենց տնտեսական բնութագրերով, նրանց մի մասը հիշեցնում է Ռուսաստանը որոշակի ժամանակաշրջաններում, ոմանք ընտրել են իրենց սեփական ուղին, որը բացարձակապես տարբերվում է ռուսական տնտեսական ուղուց: Այս մասին ասվում Օլեգ Կուզմինի «Հարևանությամբ շուկա. Ինչ ներդրումներ կատարել ԱՊՀ երկրներում» խորագրով հոդվածում, որը տպագրվել է Forbes ամսագրում:
ԱՊՀ երկրները, որոնք ունեն միջազգային ֆինանսական շուկաներում շրջանառվող ակտիվներ, կարելի է բաժանել երեք խմբի: Վրաստանը և Ղազախստանն ունեն առավել բարենպաստ հեռանկարները: Հայաստանի և Բելառուսի տնտեսական մոդելներն այնքան էլ զարգացած չեն, բայց դրանց հեռանկարները նույնպես առաջիկա տարիներին բավականին դրական են: Եվ վերջապես, Ադրբեջանը, Ուկրաինան և Տաջիկստանը կարող են բախվել որոշակի դժվարությունների:
Ինչը կարող է ներդրողներին հետաքրքրել Վրաստանում և Ղազախստանում, հարցնում է հոդվածի հեղինակը: Renaissance Capital- ի կանխատեսումների համաձայն, 2018-2019 թվականներին Վրաստանը կարձանագրի տնտեսական աճի ամենաբարձր ցուցանիշները տարածաշրջանում`մոտ 4,5%, իսկ Ղազախստանը 2018-2019 թվականներին լավագույնը կլինի նավթ արդյունահանող երկրների թվում` մոտ 3.5%, եթե նավթի մեկ բարելի միջին գինը կազմի 55-62 դոլար:
Վրացական լարին և ղազախական թենգեն այժմ արդար են գնահատված, քանի որ երկու երկրներում էլ գնաճի և դրույքների տեմպերը նվազում են: Վրաստանում 2020 թվականին գնաճի նպատակային ցուցանիշը կազմում է 3%, Ղազախստանում`4% կամ ավելի ցածր: Ի վերջո, երկու երկրներն էլ տարածաշրջանում բոլոր երկրների համեմատ առավել ջանքեր են գործադրում բաարեփոխումների ուղղությամբ, ինչպես նաև հարկաբյուջետային կարգապահության բարելավման ուղղությամբ արդեն իրականացրել են կարևոր միջոցառումներ:
Վրաստանի լրացուցիչ առավելությունների շարքում է նաև ուժեղ բանկային համակարգը, ԱՄՀ-ի հետ ամուր փոխհարաբերությունները և բարգավաճող տուրիզմը, քանի որ այս տարի զբոսաշրջիկների թիվը գերազանցեց երկրի բնակչության թվին: Ղազախստանում դրական գործոններից կարելի է նշել բանկային հատվածի ամրապնդումը և ենթակառուցվածքների զարգացումը:
Հայաստանը և Բելառուսն ունեն ավելի համեստ տնտեսական հեռանկարներ, բայց այս երկրները հանդես են գալիս որպես հումքային ապրանքների առավել բարձր ուղղակի շահառուներ և սերտ կապեր ունեն Ռուսաստանի վերականգնվող տնտեսության հետ: 2017 թվականին ՀՆԱ-ի աճը Հայաստանում կազմել է 7.5%, իսկ Բելառուսում՝2.4%, ինչն զգալիորեն ավելի բարձր էր ԱՄՀ և շուկայի մյուս մասնակիցների ակնկալիքներից:
Ադրբեջանում մակրոտնտեսական վերականգնումը բարդանում է նավթի արդյունահանման աստիճանաբար նվազման և նավթի գների անկման պայմաններում անարդյունավետ տնտեսական քաղաքականության վարման հետևանքով: Այնուամենայնիվ, երկիրն ունի կայուն ֆինանսական բուֆեր՝պահուստների տեսքով, որոնք ծածկում են ավելի քան 50-ից ամիսների ներմուծումը, ինչպես նաև 2018-2019 թվականների մակրոտնտեսական իրավիճակը, որը զգալիորեն կբարելավվի 2016-2017թվականներին:
Ուկրաինայում չկա հստակություն երկրի նոր տնտեսական մոդելի հարցում և կան խոշորածավալ բարեփոխումների իրականացման տեսանելի խոչընդոտներ, որոնք ժամանակին իրականացվել էին Վրաստանում: Թե մեկը, և թե մյուսը կարող են հանգեցնել զգալի դժվարությունների, հաշվի առնելով, որ Ուկրաինայի տնտեսությունը ցուցադրում է տարածաշրջանում արտաքին պարտքի ամենաբարձր ցուցանշը:
Տաջիկստանի տնտեսական զարգացման մակարդակը պարզապես ավելի ցածր է, քան տարածաշրջանի մյուս երկրներինը, և մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 1000 դոլարից պակաս է, կկազմելով Ռուսաստանի միայն 8% -ը:
Նման տնտեսական բազմազանությունը ներդրողների տարբեր խմբերին թույլ է տալիս շահագրգռվածություն գտնել ԱՊՀ երկրների ակտիվների շրջանում: Թվարկված բոլոր երկրներն ունեն ԱՄՆ դոլարով եվրոբոնդոններ, որոնք կարող են հհետաքրքրել ինչպես պահպանողական, այնպես էլ ռիսկային կողմնորոշում ունեցող ներդրողներին:
Շատ երկրներ առաջարկում են նաև առևտրային կորպորատիվ եվրոբոնդեր: Կան նաև նոր գործիքներ, ինչպիսիք են ռուսական ռուբլով կամ ազգային արժույթով եվրոբոնդոնները: Օրինակ, Ղազախստանում շրջանառվում են Ղազախստանի պետական երկաթուղու (Kazakhstan Temir Zholy (KTZ)) ռուբով պարտատոմսերը: Վրաստանի Բանկն ունի տեղական արժույթով թողարկված միջազգային արժեթղթեր, որը կազմակերպվել է երկրի սահմաններից դուրս: Ի վերջո, Վրաստանն ու Ղազախստանը բաժնետոմսեր գնող ներդրողների համար ընդգրկված են «սահմանային» շուկաներում:
Նշենք, որ ավելի քան տասը տարիների ընթացքում Ղազախստանում կատարվել են ավելի քան 250 մլրդ դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրումներ: Այս ուղղությամբ առաջատարներն են եղել՝ Նիդերլանդները, ԱՄՆ, Շվեյցարիան և Չինաստանը: Օտարերկրյա ուղղակի ներդրումների ամենամեծ բաժինն ավանդաբար բաժին է ընկնում հումքային հատվածին: «Սպուտնիկ-Ղազախստան» ինֆոգրաֆիկում կարելի է տեսնել, թե 2005 թվականից ի վեր օտարերկրյա պետություններն ինչ ներդրումներ են կատարել Ղազախստանի տնտեսությունում: