Արմինֆո.Բոլոր ապօրինի հարստացածները և օրենք խախտածները ենթարկվելու են պատասխանատվության, մայիսի 28-ին Սարդարապատում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը:
«Տեսնում եք, որ մենք փոխել ենք մեր աշխատելաոճը և թափանցիկ ենք աշխատում: Առաջիկա օրերին կլինեն մի շարք բացահայտումներ»,-հավաստիացրել է նա:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն, տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել էր հանցավոր սխեմա, որի միջոցով ՀՀ-ում գործող խոշոր ընկերությունը չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց: Ընդ որում, ընկերության ձևավորման և գործունեության կազմակերպման հետ անմիջական առնչություն են ունեցել ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ: