Արմինֆո.Ֆրանսիան օգնում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբերակ գտնել: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այդ մասին մայիսի 27-ին Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը:
«Ստատուս քվոն ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբերակ լինել չի կարող: Մենք ուզում ենք, որ տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն լինի։ Հուսով եմ՝ առաջիկա ամիսներին Ֆրանսիան նույնպես առավել ակտիվ կլինի կարգավորման տարբերակ գտնելու հարցում»,- նշել է նախարարը:
Նշենք, որ Լը Դրիանն այսօր ժամանել է Երևան, որտեղ հանդիպում կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Ավելին, Սարդարապատում նա կմասնակցի Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: