Արմինֆո.Երեկ Ադրբեջանում ԱԺՀ 100-ամյակի կապակցությամբ հայտարարված ներումը քաղբանտարկյալների խնդիրը չի լուծել: Ինչպես հայտարարել են ադրբեջանցի իրավապաշտպանները, ներման շնորհիվ 160 քաղբանտարկյալներից ազատ են արձակվել ընդամենը 12-ը:
Ներումը չի տարածվել, մասնավորապես, ցմահ բանտարկության դատապարված սպաների վրա: Ազատ չի արձակվել նաև ՌԵԱԼ կուսակցության նախագահ Իլգար Մամեդովը, չնայած այն հանգամանքին, որ նրա վերաբերյալ կա ՄԻԵԴ երկու որոշում: Կալանքի տակ են մնում նաև լրագրողներ, բլոգերներ, «Սաիդ Դադաշբեկրի՚ խմբի անդամները:
Քաղբանտարկյալների մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Էլշան Գասանովի ասելով, հայտարարված ներումը չի համապատասխանում ժողովրդավարության սկզբունքներին և մարդու իրավունքների բնագավառում հայտարարված բարեփոխումներին: «Ադրբեջանն առանց քաղբանտարկյալների՚ ՀԿ ղեկավար Օգտայ Գյուլալիևն, իր հերթին, երեկ հայտարարված ներումը համարել է «իմիտացիա՚: Նրա կարծիքով, ամիսներ շարունակ տեղի և միջազգային հանրությունը խաբվել են Ադրբեջանի իշխանությունների «մեծ ներման՚ խոստումներով: Նրա ասելով, ներումը տարածվել է այն կալանավորների վրա, որոնց պատժի ժամկետն արդեն մոտ էր ավարտին, կամ տառապում էին ծանր հիվանդությամբ, այն քաղբանտարկյալների վրա, գործնականուն, չի տարածվել: «Իշխանություններն այդ քայլով ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ քանի դեռ չկա հզոր ճնշում, իրենք քաղբանտարկյալների խնդիրը չեն լուծելու՚, - հայտարարել է Գյուլալիևը: