Արմինֆո. Ադրբեջանը պատրաստ է լավ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ՝ «իր տարածքային ամբողջականության վերականգնումից» հետո: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը АДА համալսարանում Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության 100-ամյակին նվիրված միջազգային համաժողովում իր ելույթում:
«Չգիտեմ, թե որ ուղղությամբ կտանեն մեզ վերջին իրադարձությունները, բայց իրականությունն այն է, որ Ադրբեջանը բարիդրացիության շրջանակներում պատրաստ է հայերի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ իհարկե, մեր տարածքային ամբողջականության վերականգնումից հետո: Մենք չենք հրաժարվի մեր երկրի տարածքային ամբողջականության վերականգնումից, մեր սահմանները ճանաչված են միջազգային մակարդակով»,- հայտարարել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: