Արմինֆո. Եթե քաղաքական երկխոսության շրջանակներում մեզ հաջողվի փոխհամաձայնության գալ, մենք կունենաք Ազգային ժողովը ցրելու և վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու մեխանիզմ: Այդ մասին մայիսի 25-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Ելք» խմբակցություից պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Նա նշել է, որ եթե հավանության արժանանա նոր Ընտրական օրենսգիրքը, դա հնարավոր կլինի, սակայն դրա համար անհրաժեշտ է 63 ձայն: Ըստ որում, Մարուքյանն ընդգծել է այն փաստը, որը Հանրապետական կուսակցության անդամները, ընդհակառակը, նշում են, որ այդ հարցը նրանց օրակարգոմ չկա: «Չեմ բացառում հնարավորությունը, որ, այնուամենայնիվ, կհաջողվի ՀՀԿ ներկայացուցիչների հետ պայմանավորվածության հանգել: Եթե դա տեղի ունենա, մեզ կհաջողվի վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնել աշնանը»,-ասել է Մարուքյանը:
Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր հերթին չի կիսել Մարուքյանի լավատեսական հույսերը՝ հայտարարելով, որ ՀՀԿ-ն կպատրաստվի բացառապես 2022 թ. խորհրդարանական ընտրություններին: