Արմինֆո. Նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հրավերով այսօր կմեկնի Թբիլիսի՝ ներկա գտնվելու Վրաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, այցի շրջանակում Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, ինչպես նաեւ տոնակատարություններին մասնակցելու նպատակով Վրաստան ժամանած օտարերկրյա պետությունների իր գործընկերների հետ: