Արմինֆո. Մովսես Հակոբյանն ազատվել է Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնից:
Ինչպես հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը, Արմեն Սարգսյանն իր որոշմամբ Մովսես Հակոբյանին ազատել է Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնից:
Նշենք, որ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը նախագահ Սարգսյանին առաջարկել է պաշտոնից ազատել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին:
Նշենք, որ Հակոբյանը Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի քեռին է: