Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպել է «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Գարեգին Չուգասզյանին: Փաշինյանն այս մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում:
Մասնավորապես, վարչապետը գրել է. «Ուրախ եմ տեղեկացնել, որ Մատենադարանի մոտ քիչ առաջ տեղի ունեցած մեր հանդիպումից հետո Գարեգին Չուգասզյանը դադարեցրեց հացադուլը»։
Նշենք, որ այս առավոտ Գարեգին Չուգասզյանի հետ հեռախոսազրույցում Նիկոլ Փաշինյանը խնդրել էր դադարեցնել հացադուլը: