Արմինֆո. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մտադիր է ստեղծել իր կուսակցությունը, որը կմասնակցի առաջիկա վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններին: ԱրմԻնֆոյին այդ մասին հաղորդել են ՀՀ նախագահին մոտ աղբյուրները:
Խորհրդարանական ընտրություններին ակտիվորեն նախապատրաստվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր՚ կուսակցությունը, որն այժմ կուսակցական կառույցներն է ստեղծում հանրապետության մարզերում:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա կուսակցությունն առայժմ չի կողմնորոշվել իր ծրագրերի առնչությամբ: ՀՀԿ որոշ «չվարկաբեկված՚ անդամներ մտադիր են առաջարկել վերադարձ մեծամասնական ընտրակարգին, դրանով իսկ փորձելով ինքնուրույն մտնել խորհրդարան: Մյուսները մտածում են ՀՀԿ-ից դուրս գալու և նոր կուսակցություն ստեղծելու մասին: