Արմինֆո. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում նոր հեռանկարներ է կանխագուշակում:
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևեին հղված նամակում Թրամփը, մասնավորապես, գրել է. «Առաջիկա ամիսները Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու նոր հեռանկարներ կբացեն, ինչն էլ ավելի լավ պայմաններ կստեղծի Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության ընդլայնման համար: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր՝ Միացյալ Նահանգներն անկեղծորեն ցանկանում է համագործակցել ձեզ հետ` այդ հակամարտության խաղաղ ճանապարհով հաստատուն կարգավորման համար՚: