Արմինֆո.Առայժմ նոր մարզպետների նշանակման վերաբերյալ որոշում չկա: Մայիսի 24-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հաղորդել է տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
Նրա ասելով, միանշանակ է, որ բոլոր մարզպետները, առանց բացառության, պաշտոնանկ են արվելու, սակայն` թե երբ կկատարվեն նոր նշանակումներ, առայժմ հայտնի չէ: «Վարչապետը, գործող օրենսդրությանը և ՀՀ սահմանադրությանը համապատասխան, առաջիկայում հանդես կգա համապատասխան նախաձեռնությամբ՚, - նշել է նախարարը, հավելելով, որ այս պահին չկա նաև մարզպետների պաշտոններում ԲՀԿ և ՀՅԴ ներկայացուցիչների նշանակման վերաբերյալ որոշում: