Արմինֆո.Ռուսաստանը միշտ գործուն դերակատարում է ունեցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Մայիսի 23-ին ճեպազրույցում այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը մտադիր է առաջիկայում առաջին ջութակ նվագել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում:
«Ոչ մի ջութակ նվագելու ցանկություն չկա: Կա այն միջոցներով կարգավորումը մոտեցնելու ցանկություն, որոնք ճանաչվել են քաղաքակիրթ և իրոք ստուգվել են` արդյունավետության առումով: Մենք չափազանց ակտիվ դերակատարում ենք ունեցել և շարունակելու են դա անել՚, - հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը: