Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լիազոր մարմիններին կհանձնարարի ստուգումներ սկսել Հայաստանում շահագործվող հանքերում և օգտակար հանածոների հանքավայրերում: Այդ մասին վարչապետը հայտարարել է «Ֆեյսբուքի՚ իր էջում զետեղված հերթական տեսաուղերձում:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին ժամանակները բազմաթիվ ահազանգեր են ստացվել երկրի օրենսդրությանն ու էկոլոգիական ստանդարտներին այդ հանքերի գործունեության համապաատասխանության վերաբերյալ: Վարչապետն ընդգծել է, որ հետևողական է լինելու այդ հարցում, քանի որ վերջին ժամանակներն ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում էկոլոգիական խնդիրներն ակտիվորեն քննարկվում են, ուստի հարկավոր է կշռադատված մոտեցում: Վարչապետի համոզմամբ, միայն այդպիսի մոտեցման դեպքում կհաջողվի զերծ մնալ բացասական հետևանքներից, այդ թվում` ներդրումների հետ կապված:
Փաշինյանը նաև հաղորդել է, որ ստուգումներ են անցկացվելու բոլոր մետաղական հանքավայրերում, ու եթե պարզվի, որ այս կամ այն հանքը, ընկերությունը չի կարողանում կազմակերպել իր գործունեությունն օրենքի շրջանակում, ապա կլինեն համապատասխան իրավական հետևանքներ: Վարչապետի հավաստմամբ, կառավարությունը որոշել է հրավիրել բնապահպանական կազմակերպությունների և լրագրողների` մասնակցելու այդ ստուգումներին, որպեսզի ապահովվի դրանց լիակատար թափանցիկություն: