Արմինֆո. Մեդիաֆորումի կազմկոմիտեի նախագահ Դարիգա Նազարբաևան Ալմաթիում Եվրասիական 15-րդ մեդիաֆորումի բացմանը համաժողովի ստեղծման նախաձեռնողներից մեկին` Արմեն Սարգսյանին, շնորհավորել է Հայաստաի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և խաղաղություն ու բարգավաճում է մաղթել Հայաստանին:
Այսօր Ալմաթիում ընթանում է Եվրասիական 15-րդ մեդիաֆորումի պաշտոնական բացումը, որին մասնակցում են աշխարհի 60 երկրների ավելի քան 600 պատվիրակներ:
Առաջին օրը հնամաժողովի հարթակում վարպետության դասեր են անցկացվել ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար, որոնց ընթացքում օտարերկրյա ԶԼՄ-ների հայտնի խոսնակները պատմել են լրագրության արդի միտումների մասին: Պաշտոնական բացմանը ելույթ են ունեցել տեղեկատվության և հաղորդակցությունների նախարար Դաուրեն Աբաևը, Ալմաթիի ակիմ Բաուրժան Բայբեկը և Եվրասիական մեդիաֆորումի կազմկոմիտեի նախագահ Դարիգա Նազարբաևան:
Համաժողովի հյուրերի և մասնակիցների թվում են Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռենցին, տարբեր միջազգային կազմակերպությունների և օտարրեկրյա ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: ԵԱՄՖ օրակարգն այս տարի շոշափում է արդի մի շարք կարևոր հարցեր, ներառյալ աշխարհի գլոբալ վերակառուցումը, փոխգործակցության հնարավոր սցենարները, «կանաչ տնտեսության՚ հայեցակարգը, տեղեկատվական հեղափոխության հետևանքներըհ և ներդրումների դերը: