Արմինֆո Մայիսի 23-ին Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Աստանա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի
գլխավորած պատվիրակությունը:
Ինչպես տեղեկացրել է մամուլի ծառայությունը, նիստի անցկացման
շրջանակներում նախատեսվում է ՀԱՊԿ պաշտպանական
գերատեսչությունների ղեկավարների այցելությունը «КАDEX-2018»
սպառազինության և ռազմական տեխնիկայի միջազգային ցուցահանդես: