Արմինֆո. Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը: Կորեայի նախագահը Նիկոլ Փաշինյանին մաղթել է քաջառողջություն և
հաջողություններ իր բոլոր նախաձեռնություններում, ինչպես նաև հարատև
բարեկեցություն Հայաստանի Հանրապետությանը:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը,
Ուղերձում մասնավորապես ասված է.
«Կորեայի Հանրապետության կառավարության և ժողովրդի անունից պատիվ
ունեմ Ձեզ հղելու անկեղծ շնորհավորանքներս ՀՀ վարչապետի պաշտոնը
ստանձնելու կապակցությամբ:
Վստահ եմ, որ Ձեր ընտրությունն արտահայտում է երկրի քաղաքացիների
ձգտումը դեպի փոփոխություններ և բարեփոխումներ: Ես անկեղծորեն
հավատում եմ, որ Ձեր ղեկավարությամբ և առաջնորդությամբ Հայաստանի
Հանրապետությունն առաջընթաց կգրանցի իր ճանապարհին դեպի
կայունություն և բարեկեցություն:
1992 թվականից՝ մեր երկրների միջև դիվանագիտական
հարաբերությունների հաստատումից ի վեր, Կորեայի Հանրապետությունն ու
Հայաստանի Հանրապետությունը զարգացրել են բարեկամական և
համագործակցային կապեր: Ես ակնկալում եմ Ձերդ Գերազանցության հետ
սերտ երկխոսության միջոցով առավել ամրապնդել առկա
գործընկերությունը»: