Արմինֆո. Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի ղեկավար Սերժ Թանգյանին կոչ է արել քաղաքական դիվիդենտներ ստանալու նպատակով չշահարկել Հայոց ցեղասպանության թեման:
Թանկյան արձագանքել է EurasiaNet.org-ի հրապարակմանը, որտեղ նշվում է, որ թուրք-իսրայելական հարաբերություններին վատթարացման ֆոնին պաշտոնական Թել-Ավիվը շարժվում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ:
«Պատմությունը սուբյեկտիվ չէ: Խնդրում ենք, մի՛ օգտագործեք մեր հայ, հույն և ասորի նախնիների ցեղասպանությունը որպես քաղաքական կապիտալ կամ թնդանոթի միս՝ ձեր արտաքին քաղաքականության համար...Ճանաչեք ցեղասպանությունը, որովհետև դա է ճշմարտությունը»,- գրել է Թանկյանն իր էջում: