Արմինֆո. Այս տարի ֆուտբոլային տարի է: Մոտ քսան օրից Ռուսաստանում կմեկնարկի Ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունը:
Ինչպես տեղեկացրել է «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ> ՓԲԸ մամուլի ծառայությունը, այսօր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղադրվեցին աշխարհի լավագույն ֆուտբոլիստների մանեկենները, որոնց հետ ցանկացողները կարող են նկարվել մինչև աշխարհի առաջնության ավարտը:
Առաջնության հիմնի հնչյունների ներքո «Զվարթնոցի» ուղևորներն ու հյուրերը ողջունեցին ֆուտբոլիստներին և ֆուտբոլային տարին հայտարարեցին սկսված: