Արմինֆո. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 25-26-ը կայցելի Թբիլիսի: Այսօր մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Նրա ասելով, Հայաստանի նախագահը կմասնակցի Վրաստանի
Հանրապետության անկախության տոնական հոբելյանական
միջոցառումներին: Իսկ մայիսի 30-31-ին պաշտոնական այցով Վրաստան
կմեկնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: