Արմինֆո. «Խնդրում եմ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր առնչվել են կամ այսուհետ կառնչվեն կոռուպցիոն որևէ դրսևորման հետ առողջապահության նախարարության կամ դրա ենթակայության տակ գտնվող կառույցների կողմից կատարվող գնումների, մրցույթների, լիցենզավորման և տեսչական
գործընթացների ժամանակ, հայտնել ինձ դրա մասին [email protected] էլ-
հասցեով:
Իմ նպատակը ԱՆ թափանցիկ և անխափան աշխատանքի
ապահովումն է և դրա նկատմամբ հասարակության վստահության
վերականգնումը: Դիմումները անձամբ ուսումնասիրելուց հետո, կփոխանցեմ իրավապահ մարմիններին՚, - այդպիսի գրառում է կատարել
առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուքի՚ իր էջում:
Հավելենք, որ նոր նախարարն արդեն բացահայտել է մեկ կոռուպցիոն
սխեմա` առողջապահության նախկին փոխնախարար Վահագն Մելիքյանի և ԱԺ նախկին խոսնակ Գալուստ Սահակյանի մասնակցությամբ: Ըստ այդ
սխեմայի, պետական բյուջեից տարեկան 270 մլն դրամ է ուղղորդվել
Սահակյանի և Մելիքյանի կանանց անուններով բացված ՓԲԸ հաշվին: