Արմինֆո. Վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցության ԱԺ նախկին պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մանդատն անցել է Երեւանի ավագանու «Ելք՚ խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանին: Մայիսի 22-ին Ազգային ժողովում այդ մասին հայտարարել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Ալեն Սիմոնյանից բացի, «Ելք՚ դաշինքից պատգամավորական մանդատներ են ստացել Հրաչյա Հակոբյանը, Հովիկ Աղազարյանն ու Հայկ Կոնջորյանը, որոնք փոխարինել են նոր կառավարության կազմում ընդգրկված նախկին պատգամավորներ Արարատ Միրզոյանին, Մանե Թանդիլյանին և Արտակ Զեյնալյանը: ՀՀԿ-ից` Գրիգոր Ամալյանի փոխարեն մանդատ է ստացել Հակոբ Հակոբյանը, իսկ Աղվան Վարդանյանի փոխարեն` Ռուզաննա Առաքելյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Ազգային ժողովի հատուկ նիստում Հայաստանի վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը: Ընտրությունից հետո վարչապետը ձևավորեց կառավարություն, որում Արարատ Միրզոյանը նշանակվել է առաջին փոխվարչապետ, Արարատ Զուրաբյանը` փոխվարչապետ, Մանե Թանդիլյանը` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, իսկ Արտակ Զեյնալյանը` ՀՀ արդարադատության նախարար: Աղվան Վարդանյանն ավելի վաղ հրաժարվել էր պատգամավորական մանդատից: