Արմինֆո.Ուրախ կլինենք, եթե մենք կարողանանք արմատախիլ անել կոռուպցիան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, անդրադառնալով Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, որ 350 մարդ տեղյակ չէ, որ զբաղվում է գործարարությամբ ու հարկեր չի վճարում։
Իսկ թե ինչո՞ւ նախկինում կառավարությունը չէր պայքարում նման դրսևորումները բացառելու ուղղոթյամբ, Արա Բաբլոյանը նշել է. «Երբ բացահայտվեն, այն ժամանակ տարբերությունները կարող ենք գնահատել»։
Իսկ թե ինչպե՞ս է նա վերաբերվում գործադիրի ղեկավարի հայտարարությանը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առումով, նա պատասխանել է. «Դեռ կքննարկենք»։