Արմինֆո.Հայաստանի Հանրապետության գոյության իմաստը հայության սոցիալական, տնտեսական, ֆինանսական, գիտական ներուժի կամ դրա զգալի մասի՝ իր տարածքում կենտրոնացնելն ու այդ ներուժի անվտանգությունն ու բնականոն զարգացումն ապահովելն է: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հերթական տեսաուղերձում:
«Մեր հիմնական նպատակը պետք է դառնա մեր ժողովրդի արտագաղթի հազարամյա անիվը կանգնեցնելն ու հետ պտտելը, Հայաստանը դարձնել մի պետություն, որն ուղղված է հայության ներուժի պահպանմանը և նրա բնականոն գործունեության ապահովմանը: Այս նպատակին հասնելու համար պետք է հասնենք նրան, որ ՀՀ քաղաքացին լինի բարձրագույն իշխանությունը: Սա պետք է լինի Հայաստանի ապագայի անկյունաքարը»,- հայտարարել է Փաշինյանը, հավելով, որ նոր ձևավորված կառավարության առաջնային խնդիրն է դառնալ ժողովրդի ինստիտուցիոնալ իշխանության երաշխավորը:
Ընդ որում, նա ուշադրությունը սևեռել է սեփական իրավունքների համար քաղաքացիների մշտական պայքարի անհրաժեշտությանը: Ինչ վերաբերում է Հայրենիքի կյանքին Սփյուռքի ներգրավվածությանը, Փաշինյանը նշել է, որ այդ գործըթնացն արգելակցում է սահմանադրության որոշ դրույթներով: «Սահմանադրությամբ ասվում է, որ, օրինակ, նախարար կարող է նշանակվել այն մարդը, ով վերջին 4 տարում եղել է միայն ՀՀ քաղաքացի ու 5 տարում մշտապես բնակվել է Հայաստանում: Մենք կարծում ենք, որ այս կարգավորումը չի արտահայտում մեր ազգային ձգտումները և այն ստեղծում է արհեստական խոչընդոտներ սփյուռքի ներգրավվածության համար: Մենք մտադիր ենք այս արգելքները վերացնել, որպեսզի սփյուռքի ներուժը կարողանանք օգտագործել պետական ինստիտուտների կայացման գործընթացում»,- ընդգծել է Փաշինյանը: