Արմինֆո. Ադրբեջանական ԶՈւ-երը ՀՀ Ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում ձեռնարկել են ակտիվ ինժեներական աշխատանքներ` նպատակ ունենալով բարելավել դիրքերը: Ինչպես «Ֆեյսբուքի՚ իր էջում գրել է Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հայկական զինված ուժերը զգուշացրել են, որ ինժեներական աշխատանքների ակտիվացումը, ինչպես նաև այլ սադրիչ գործողությունները առաջացնում են փոխհրաձգություն և, որպես հետևանք զոհեր:
«Հայկական զինված ուժերը բազմիցս կոչ են արել զերծ մնալ իրավիճակի անտեղի լարումից և զգուշացնում են, որ որևէ ապակայունացնող քայլ անպատասխան չի մնա՚, - ընդգծել է Արծրուն Հովհաննիսյանը: