Արմինֆո. Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն ակտիվորեն պայքարում է կոռուպցիայի դեմ: Այս մասին մայիսի 19-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ ԱԱԾ նորանշանակ ղեկավար Արթուր Վանեցյանը:
Միևնույն ժամանակ, նա հավաստիացրել է, որ ավանդաբար կոռումպացված հաստատությունները ներկայումս լիովին դադարեցրել են անօրինական գործողությունները: Նրա խոսքերով, խոսքը գնում է մաքսային, հարկային, դատական, ինչպես նաև ոստիկանության որոշ ծառայությունների մասին:
Միևնույն ժամանակ, ըստ նրա, ակտիվ աշխատանք է կատարվում նախկինում կատարված հանցագործություններում կոռումպացված շղթաների բացահայտման համար: «Շուտով կբացահայտվեն կոռուպցիոն սխեմաների շնորհիվ անօրինական հարստացած անձանց անունները: Այս սխեմաների միջոցով ոմանք տարիներ շարունակ պետությունից գումարներ են գողացել և անօրինական հարստացել: Անհրաժեշտ է գտնել լուծումներ, որոնք թույլ կտան ետ բերել գողացված գումարները, այլ ոչ թե նրանց նստացնել բանտ, քանի որ դրանով հարցը չի լուծվի: Հայաստանում կա 350 մարդ, ովքեր չգիտեն, որ զբաղվում են խոշոր բիզնեսով և չեն վճարում հարկեր: Նրանցից վերցվել են անձնագրերը և գրանցել բիզնեսը: Այդ մարդիկ չգիտեն, որ ունեն խոշոր բիզնես և ապրում են դժվարին սոցիալական պայմաններում: Մինչև ամսվա վերջ մենք արդեն կունենանք ամբողջական պատկերը», - ասել է ԱԱԾ նորանշանակ ղեկավարը:
Վանետյանը հերքել է նաև այն տեղեկությունները, որ ԱՄՆ ԴՀԲ-ն ժամանել է Հայաստան: Նրա խոսքերով, այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: