Արմինֆո. Հանդիպման ընթացքում, որը կայացել է կլոր սեղանի ընթացքում, քննարկվել են տնտեսական զարգացման և առևտրային հարաբերությունների գլոբալ միտումները, «կանաչ տնտեսությանն» անցնելու, այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործման, Ղազախստանի տարանցիկ-տրանսպորտային ներուժի զարգացման և տնտեսության թվայնացման հարցեր:
Ազգային տնտեսության թվայնացման իր փորձով է կիսվել Էստոնիայի նախկին նախագահ Տոոմաս Իլվեսը, ով ընդգծել է քաղաքական կամքի անհրաժեշտությունը հաջողությամբ թվայացմանն անցնելու համար: Նա կարևորել է թվային ծառայությունների զարգացումը, թվային գրագիտության և տեղեկատվական անվտանգության ապահովումը:
Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ Ալան Վոլֆը խոսել է ընթացիկ իրավիճակի, ինչպես նաև միջազգային էլեկտրոնային առևտրի զարգացման հեռանկարների մասին:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկը նշել է Ղազախստանի տնտեսության աճը և վերափոխումը, մատնացույց անելով երկրի տարանցիկ-տրանսպորտային ներուժի կարևորությունը, , գյուղատնտեսական համալիրի և «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնի հնարավորությունները:
Իր հերթին, ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման կոնֆերանսի գլխավոր քարտուղար Մուխիս Կիտույին նշել է դրական արդյունքները, որոնք ձեռք են բերվել Ղազախստանում, մաքսային հայտարարագրի պարզեցման արդյունքում:
Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռաջենդրա Պաչաուրին նշել է այն խնդիրների մասին, որոնք ծառացել են կլիմայի փոփոխության հետևանքով, կարևորելով «կանաչ տեխնոլոգիաների» զարգացման և ընդլայնման օգտագործումը:
Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռաե Կվոն Չունգը նույնպես ընդգծել է, «կանաչ տնտեսությանն» անցնելու կարևորությունը, նշելով էներգիայի այլընտրանքային աղբյուրներին անցնելու դրական ասպեկտները:
«DP World»-ի Խորհրդի նախագահ Սուլթան Ահմեդ բին Սուլեյնմանը կարևորել է լոգիստիկ նախագծերի խորացման անհրաժեշտությունը, նշելով նաև Ակտաու նավահանգստի և «Հորգոս» սահմանային համագործակցության կենտրոնի օգտագործման արդյունավետությունը:
Դոկտոր Էնտոնի Տաունսենդը կիսվել է «խելոք քաղաքների» զարգացման, ինչպես նաև քաղաքային գործընթացների կառավարման մեջ արհեստական ինտելեկտի օգտագործման իր տեսլականով:
Լսելուց հետո զեկույցները, պետության ղեկավարը ներկաներին շնորհակալություն է հայտնել Աստանայի տնտեսական համաժողովին մասնակցելու, ինչպես նաև կլոր սեղանի ընթացքում հնչեցրած գաղափարների համար:
- Եվրոպայում կա Դավոսի համաժողովը, մեզ մետ`Աստանայի տնտեսական համաժողովը,իսկ Խաղաղ օվկիանոսի ափին`Բոաոսի ասիական համաժողովը: Նրանք բոլորն էլ ունեն մեկ նպատակ`ելքեր գտնել ստեծված իրավիճակից: Մենք ցանկանում ենք համագործակցել բոլոր միջազգային համաժողովների հետ և աշխատել ի շահ պետությունների և ժողովուրդների: Սա առաջընթացի, զարգացման և փոխըմբռնման հնարավորություն է - ասել է Ղազախստանի նախագահը:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նշել է բոլոր մասնակիցների, փորձագետների ներդրումն Աստանայի տնտեսական համաժողովի զարգացման և ամրապնդման գործին: Նա անդրադարձել է նաև Ղազախստանի պատմությանը, խոսելով նաև միջէթնիկական և ազգամիջյան համերաշխության փորձի մասին երկրում:
- Մենք Ղազախստանում Սահմանադրությամբ, օրենքով և գործնականում ապահովել ենք բոլոր քաղաքացիների իրավահավասարությունը: Ղազախստանում ապրում են կրոնական բոլոր ուղղությունների ներկայացուցիչներ, որոնք ընձեռված է դավանանքի ազատություն: Համաշխարհային կրոնների ավանդական առաջնորդները որոշել են իրենց համագումարներներն անցկացնել հենց Աստանայում: Այս տարի տեղի կունենա VI Կոնգրեսը, - ասել է Ղազախստանի նախագահը: Նուրսուլթան Նազարբաևը շեշտել է, որ Ղազախստանը բոլոր հարևան երկրների հետ ունի բարեկամական և գործընկերային հարաբերություններ:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ բոլոր քաղաքացիների բարեկեցության բարելավմանն ուղղված միջոցառումների շնորհիվ մեր հասարակությունոմ հաստատվել է հավասարակշռություն և ներդաշնակություն:
- Անկախության տարիներին մեր տնտեսությունն աճել է 25 անգամ: Բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ հասել է 12.000 ԱՄՆ դոլարի: Այժմ, շնորհիվ Ազգային հիմնադրամի կուտակված միջոցների, մենք ծրագրեր ենք իրականացնում ենթակառուցվածքների և արդյունաբերական զարգացման, ինչպես նաև կրթության և առողջության ոլորտներում: Կյանքի տևողության երկրում ավելացել է 7 տարով: Մենք ունենք կրթված մի սերունդ, որը հավակնոտ կերպով է նայում ապագային, - ասել է Ղազախստանի նախագահը:
Եզրափակելով, Նուրսուլթան Նազարբաևը ևս մեկ անգամ երախտագիտություն է հայտնել մասնակիցներին, կարևորելով նրանց առաջարկները և գաղափարները մեր երկրի հետագա զարգացման համար: