Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ է եղել կառավարության երկրորդ էշելոնի զտմանը:
Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, մասնավորապես, վարչապետի որոշմամբ Տիգրան Խաչատրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Փաշինյանի մեկ այլ որոշման համաձայն, Սերժիկ Սրապիոնյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Ավելի վաղ պաշտոններից ազատվել էին կրթության և գիտության փոխնախարարները