Արմինֆո. Մայիսի 16-ին Բելառուսի ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ, գեներալ-մայոր Օլեգ Դվիգալյովի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։
Կողմերը քննարկել են համագործակցության հեռանկարները, ինչպես նաև գոհունակություն հայտնել ռազմական ոլորտում համատեղ գործունեության արդյունքներից, հաղորդել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։ Կողմերը դրական են գնահատել ադրբեջանական բանակի սպառազինությունում Բելառուսի ռազմարդյունաբերական ընկերությունների արտադրության տարբեր նշանակության ռազմական արտադրանքի ընդունումը: Քննարկվել է նաև ռազմատեխնիկական համագործակցկության հարցերի լանյ սպեկտր, սահմանվել են ադրբեջանական բանակի մարտունակության բարձրացմանն ուղղված նոր խոշոր նախագծերի իրագործման ուղղությունները:
Ադրբեջանի եւ Բելառուսի միջեւ ռազմական համագործակցությունը սկսել է զգալիորեն զարգանալ 2004 թվականից: Բելառուսը մատակարարել է T-72 տանկեր, 203 մմ տրամաչափի 2С7 «Պիոն՚ ինքնագնաց հրետանային համակարգեր, զրահամեքենաներ, 152 մմ տրամաչափի Դ-20 հաուբիցներ, ՍՈւ-25 գրոհային ինքնաթիռներ, «ԲՈՒԿ-ՄԲ՚ ԶՀՀ երկու դիվիզիոն, «Սկիֆ՚ հակատանկային հրթիռային համակարգեր, «Պոլոնեզ՚ համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:
Միևնույն ժամանակ, վարչապետ Նիկլո Փաշինյանը Սոչիում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Բելառուսի ղեկավարի հետ քննարկել է Մինկի կողմից Բաքու զենքի մատակարարման հարցը: Փաշինյանի ասելով, ինքը հայտնել է այդ հարցի նկատմամբ Հայաստանի դիրքորոշումը, որը, ընդհանուր առմամբ, ըմբռնում է գտել Լուկաշենկոյի կողմից: