Արմինֆո.Այսօր արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Մինսկում տեղի ունեցած՝ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացմանը, կազմակերպության օրակարգային հարցերին։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նախարար Մնացականյանին ներկայացրել է կազմակերպության ընթացիկ աշխատանքները, ՀԱՊԿ կանոնադրական մարմինների՝ Աստանայում առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքները։